Իրանում բացվել է ազգային աստղադիտարանը
Իրանում բացվել է ազգային աստղադիտարանը: Այն գտնվում է Սպահան կենտրոնական նահանգի Քաշան քաղաքի մոտակայքում: Աստղադիտարանն Իրանին դասել է աշխարհի տասը երկրների շարքում, որոնք ունակ են աստղադիտարաններ հիմնել ու արտադրել ոլորտային տեխնիկա:
Իրանի ազգային աստղադիտարանը կառուցվել է Գարգաշ գագաթի վրա՝ ծովի մակերևույթից 3600 մ բարձրությամբ: Ազգային աստղադիտարանի հիմնական գործունեությունը ներառում է 3.4 մ INO340 աստղադիտակի, նրա գործիքների և ենթակառուցվածքների նախագծում, կառուցում, մշտադիտարկում և շահագործում:
Կարծիքներ