Մինչ մտածում էինք՝ գյումրվա ջոկերը Մարտունն է, պարզվեց Աջապահյանն է՝ գեյմչենջերի իր առաքելությամբ. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրու հետընտրական գործընթացներում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ներգրավվածությանն ու գրել.
«Մինչ մենք միամիտ երևանցիներս մտածում էինք, թե Գյումրվա ջոկերը Մարտունն է, որ պետք է խաղի իտոգը (վարդանիկերեն) տա, պարզվեց Աջապահյանն է' գեյմչենջերի իր առաքելությամբ։
Գյումրվա երբեմնի պրադվինուտի տղերքը բեմից չեն իջնում... Ով լինի, որ այս աստեղային ժամը բաց թողնի...»:
Մեկ այլ գրառմամբ, Սաֆարյանը շարունակելով նույն թեման գրել է.
«Տնօրհնեքի, կնունքի, ծնունդի, թաղման ծիսակարգերի գները գիտեինք։ Բա ռազբորի, սխոդկի ու աթոռօրհնեքի ծառայությունների գներն ի՞նչ են: Շիրակի թեմի մենյուն ոնց որ թե ավելի հագեցած է, հա՞»:
Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ է դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և նախնական վարկածով՝ առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չի լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կարեն Սիմոնյանը և Ռուբեն Մխիթարյանը պատրաստակամություն են հայտնել քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին:
Մարտուն Գրիգորյանը դեռ իր որոշումը չի հայտնել:
Կարծիքներ