Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Արարատի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Արարատի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21։30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Արարատի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Հրազդանի ավտոճանապարհներին և Արտաշավանի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում