Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները
ԱՄՆ-ի հետ Օմանի միջնորդությամբ բանակցությունների գործընթացը դադարեցվել Է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ ներկայիս ճգնաժամը հաղթահարելուց հետո Թեհրանը կորոշի՝ վերադառնալ այդ բանակցություններին, թե ոչ, և եթե այո, ապա ինչպես:
«Այժմ այդ անուղղակի բանակցությունները դադարեցվել են տարածաշրջանում հատուկ իրավիճակի պատճառով։ Մենք ոչ մի հիմք չենք տեսնում երկխոսության համար, քանի դեռ չենք կարողանում հետևում թողնել ընթացիկ ճգնաժամը։ Այդ ժամանակ էլ որոշում կկայացնենք՝ վերադառնալ այդ գործընթացին, թե՝ ոչ»,- ասել է նախարարը:
Կարծիքներ