Մեկ օրում բացահայտվել է 50 հանցագործություն. շորթում, ընտրակաշառք, դրամանենգություն
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության՝ 6, շորթման՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, լրատվական միջոցների գործունեությանը խոչընդոտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու ու ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2, անձնական ունեցվածքի գողության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խարդախության, կողոպուտի և 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողությունների 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 2 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ