Ավստրալիայի փոխվարչապետը տուգանվել է հանրությանն առանց դիմակի ներկայանալու պատճառով

Ավստրալիայի փոխվարչապետը տուգանվել է հանրությանն առանց դիմակի ներկայանալու պատճառով

Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը տուգանել է երկրի փոխվարչապետ Բառնաբի Ջոյսին համաճարակային պահանջները խախտելու եւ հանրային վայրում առանց դիմակի հայտնվելու պատճառով։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է ABC հեռարձակող կորպորացիան՝ հղում կատարելով ոստիկանության կոմիսարի տեղակալ Գերի Ուորոբոյսի հայտարարությանը։

Ինչպես նշել է Ուորոբոյսը, ոստիկանության սպաները եկել են Արմիդեյլի (գտնվում է Սիդնեյից 500 կիլոմետր հյուսիս-արեւմուտք) ավտոլցակայան տեղեկություն ստանալուց հետո, որ այցելուներից մեկը, որը Ջոյսն էր, դիմակ չի կրում կայանում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ https://tass.ru/

«Նա ներողություն է խնդրել եւ համագործակցել սպաների հետ, որոնք համառ ու արդարացի են գտնվել։ Անկասկած, Արմիդեյլի միջադեպը հստակ ապացույցն է այն բանի, որ ոստիկանությունը համաճարակաբանական կանոնների ցանկացած խախտման դեպքում հետաքննություն կանցկացնի եւ միջոցներ կձեռնարկի»,- նշել է կոմիսարի տեղակալը՝ ավելացնելով, որ սանիտարական կանոնների խախտման պատճառով ավստրալական կառավարության ղեկավարի տեղակալը տուգանվել է 200 ավստրալական դոլարով (151 դոլար)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում