Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 357 նոր դեպք

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 357 նոր դեպք

Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն, ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամվա ընթացքում իրականացվել է 19.345 թեստ, որից՝ անտիգենի՝ 12.173 և PCR՝ 7.172: Թեստավորման միջոցով վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 357 նոր դեպք: Երկրում համավարակի սկզբից մինչ օրս COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 265.557 է:

Վերջին մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 652 մարդ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվեծների թիվն աճել է՝ հասնելով 258.093-ի:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոմավիրուսային վարակից 9 մարդ է մահացել: Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի զոհ է դարձել 3.352 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում