Երեկ գիշեր մեր ընդդիմադիր գործընկերները ուզում էին գալ աշխատանքի, իսկ այսօր չկան․ Թունյան
«Երեկ գիշեր մեր ընդդիմադիր գործընկերները՝ պատգամավորները, ուզում էին մտնել Ազգային ժողով, որպեսզի գնան աշխատանքի, բայց հանձնաժողովի նիստում ընդդիմադիր գործընկերներից որևէ մեկը տեղում չէ»:
Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հավելելով, թե որ ընդդիմադիր պատգամավորներն են վերոնշյալ հանձնաժողովի անդամներ.
«Ես հիշեցնեմ, որ մեր հանձնաժողովի անդամներն են Թադևոս Ավետիսյանը, որը, որպես կանոն, միշտ պարտաճանաչ մասնակցում է, Աշոտ Սիմոնյանը և Իշխան Սաղաթելյանը»:
Կարծիքներ