Շրջայց՝ «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետում. ԱԱՏՄ

Շրջայց՝ «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետում. ԱԱՏՄ

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և կանխարգելման ԱԱՏՄ կարողությունների գնահատման նպատակով՝ Հարավային Կովկասում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի Առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Եսենամանովը, ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը շրջայց են կատարել «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետում։

 

Շրջայցի ընթացքում Սուրեն Ամիրյանը և հսկիչ կետի պետ Հայկ Կարապետյանը ներկայացրել են տեսչական մարմնի լիազորությունների շրջանակում կատարվող աշխատանքը։ Կանխարգելմանն ուղղված աշխատանքների և տեսչական մարմնի կարողությունների գնահատումն իրականացվել է վիզուալ, գնահատման թերթիկի միջոցով։ Գնահատող խումբը կքննարկի և արդյունքները ԱՀԿ-ն կներկայացնի հայկական կողմին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում