Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ
Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։
Տեղագրում նշված է, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
«Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ռուս խաղաղապահները մեքենաների ճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 271 տոննա մարդասիրական օգնություն,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ