Ճապոնիայում ծաղկել է առաջին սակուրան
Ճապոնիայի տարածքում բացվել են սակուրայի առաջին ծաղիկները՝ նշանավորելով երկրի ոչ պաշտոնական խորհրդանիշի ծաղկման սեզոնի սկիզբը։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով ազգային օդերևութաբանական վարչությանը։
Սակուրայի ծաղկումը սկսվել է հարավարևմտյան Ֆուկուոկա պրեֆեկտուրայից։
Ինչպես ենթադրում են գերատեսչության աշխատակիցները, մայրաքաղաք Տոկիոյում սակուրան կծաղկի մարտի 21-ին, իսկ ծաղկման լիարժեք սեզոնը մայրաքաղաքում կլինի մարտի 29-ին։
2020 և 2021 թվականին պանդեմիայի պատճառով տեղացիներին չի հաջողվել վայելել սակուրային ծաղկումը, քանի որ իշխանությունները հորդորել էին հրաժարվել պիկնիկներից։ Սպասվում է, որ սահմանափակող կարգադրություններ կլինեն նաև այս տարի։
Անցած տարի սակուրան սկսել էր ծաղկել ժամկետից շուտ։ Առաջին ծաղկումը սկսվել էր մարտի 11-ին, Հիրոսիմա պրեֆեկտուրայում։ Ծաղկման գործընթացի արագացման պատճառը փետրվարին գրանցված գարնանային եղանակն էր։
Կարծիքներ