Ադրբեջանին ծառայող այդ գործակալական ցանցերը մեկ կամ երկու ամսում, կամ գոնե վերջին երկու տարում չեն ստեղծվել. Տարոն Չախոյան

Ադրբեջանին ծառայող այդ գործակալական ցանցերը մեկ կամ երկու ամսում, կամ գոնե վերջին երկու տարում չեն ստեղծվել. Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է  կատարել, որտեղ անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից բացահայտված Հայաստանում գործող լրտեսական ցանցին։  Գրառման մեջ ասվում է․

Հետո էլ միամիտի նման կզարմանան, թե ինչու պարտվեցինք պատերազմը։
Հաշվեք, թե Ադրբեջանին հայկական զինուժի տեղաշարժի ու տեղակայման մասին գաղտնի տեղեկություններ հաղորդած քանի ցանց ու գործակալ հայտնաբերեց ԱԱԾ-ն, ու դեռ հայտնի չէ, թե էլ քանիսին կհայտնաբերեն։
Պարզ է չէ, որ Ադրբեջանին ծառայող այդ գործակալական ցանցերը մեկ կամ երկու ամսում, կամ գոնե վերջին երկու տարում չեն ստեղծվել։ Ստեղծվել էին վաղուց ու հասցրել էին խորը արմատներ գցել։

Հանրապետականներն ասում են, թե իրենք միշտ բանակցել են այն ակնկալիքով, թե ինչ մենք կստանայինք բանակցությունների արդյունքում ու էական չէր, թե ինչ և ինչքան կտայինք դրա դիմաց։
Ու քանի դեռ բանակցությունների էին գնում ինչ-որ բան ստանալու ակնկալիքով, Ալիևին խոստանում էին վերադարձնել Արցախի 7 շրջանները, Ադրբեջանը զինվում էր վերջին սերնդի սպառազինությամբ, իսկ մենք սահմանները կահավորում էինք «կանսեռվի կոկոշներով» ու երկրի սրտում պետության դեմ գործող լրտեսական ցանցեր էինք «բուծում»։

Ստացանք, բա չստացանք ․․․
Ձեր վարած բանակցություններից զինված Ադրբեջան էլ ստացանք, «կանսեռվի կոկոշներով» կահավորված սահմաններ էլ ստացանք, պատերազմ էլ ստացանք ու պետության ներսում պետության դեմ գործող մեկից ավելի գործակալական ցանց ստացանք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում