Կանադայի քաղաքացիությունդ էլ չի փրկելու քեզ, սուտասան հանցագործ. Թորոսյանը՝ Գալստանյանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման գործողություններին, մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում ոստիկանության նկատմամբ իրականացրած սադրանքներին:
«Քոչարյան Ռոբերտի պատգմավորներից մեկը ԱԺ-ում հարցնում է, թե երբ ենք կաթողիկոսից ներողություն խնդրելու Սարդարապատում մի քանի րոպե սպասացնելու համար։
Իրականում կաթողիկոսն ու իրա օրհնանքով ժողովրդին ոստիկանական պատի վրա առաջ գնալու հրահանգ տվողները պետք է ներողություն խնդրեն ու կանգնեն օրենքի առաջ։
Օրենքից իրեն դուրս դրած մարդ չի կարող լինել մեր երկրում՝ ուզում է սև շորերով լինի, ուզում է սպիտակ։
Հ.Գ. Կանադայի քաղաքացիությունդ էլ չի փրկելու քեզ, սուտասան հանցագործ»,- գրել է նա:
Կարծիքներ