1 տարին՝ 120 000 դոլար. մեծահարուստ ընտանիքն առաջարկում է հոգ տանել Բահամյան կղզիներում իր կալվածքի մասին և դրա դիմաց վարձատրվել
Եթե ցանկանում եք ապրել Բահամյան կղզիներում, բայց դրա համար բավարար ֆինանսական միջոցներ չունեք, ապա այս հնարավորությունը, ամենայն հավանականությամբ, հենց ձեզ համար է, գրում է Luxury Launches-ը` մանրամասնելով, որ տեղի գերհարուստ ընտանիքներից մեկն առաջարկում է ցանկացող զույգերին գալ և հոգ տանել իրենց՝ կղզում գտնվող մասնավոր սեփականության մասին և դրա համար առաջարկում է տարեկան 120 000 դոլար:
Ընտանիքը փնտրում է «փորձառու զույգի, որը կօգնի հոգ տանել իրենց տան մասին»: Երջանիկ զույգը կօգտվի մի շարք աշխատանքային բոնուսներից, այդ թվում՝ կապահովվի բնակարանով, առողջապահական և ատամնաբուժական ծառայություններով, ինչպես նաև մեքենայով, որը նախատեսված կլինի աշխատանքային պարտականությունների համար:
Զույգի հիմնական պարտականությունները կներառեն կղզիներում գտնվող հսկայական տարածքի մաքրությունը, որը բաղկացած է երեք տներից, ինը սանհանգույցից և առանձին կալվածքում գտնվող չորս տներից, որոնցից յուրաքանչյուրը չորս ննջասենյակ ունի: Ժամանակ առ ժամանակ զույգից պահանջվում է նաև օդանավակայանից հյուրերի վերցնել:
Ակնկալվում է, որ զույգը կզբաղվի տնային գործերով: Բացի այդ, նրանք պատասխանատու կլինեն լվացքի, արդուկման և առանձնատան ներկայանալի տեսքի համար:
Աշխատանքային ժամերն են երկուշաբթի-ուրբաթ, առավոտյան 8-ից երեկոյան 5-ը: Զույգին կտրամադրվեն հանգստյան օրեր, որոնք կվարձատրվեն ավելի շատ, այսինքն՝ արտաժամյա աշխատանքային դրույքով:
Կարծիքներ