Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 40 000 դեպք է գրանցվել

Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 40 000 դեպք է գրանցվել

Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 40 000 դեպք է գրանցվել, մահացել է ավելի քան 900 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Բրազիլիայի առողջապահության նախարարության հայտարարությունը:

ԱՆ տվյալներով՝ Բրազիլիայում վերջին 24 ժամում գրանցվել է վարակման 40 816 եւ մահվան 921 դեպք:

Մեկ օր առաջ այդ ցուցանիշները կազմել են 23 284 եւ 614, համապատասխանաբար:

Պանդեմիայի ողջ ընթացքում Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2 483 191 եւ մահվան 88 539 դեպք, ապաքինվել է 1 721 560 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում