Վահան Քերոբյանն ու Շիքսին Չենը քննարկել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 3-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Քննարկվել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը, որտեղ հնարավոր է ծավալել երկկողմ արդյունավետ համագործակցություն։ Անդրադարձ է կատարվել տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններին, կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:
Կարծիքներ