Դիմակայության ուժերը վերադարձրել են հսկողությունը Փանջշիրի մի քանի շրջանի նկատմամբ

Դիմակայության ուժերը վերադարձրել են հսկողությունը Փանջշիրի մի քանի շրջանի նկատմամբ

Աֆղանստանի Փանջշիր նահանգում Ազգային դիմակայության ուժերը թալիբներից հետ են գրավել 3 շրջան։ Այս մասին հայտնում է Afghanistan Times թերթը։

Աշխարհազորայինների հսկողության տակ են վերադարձել Դարա, Աբշար և Պարյան շրջանները, որոնք գտնվում են նահանգի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում։ Պարբերականը հայտնում է մի քանի տասնյակ թալիբների ոչնչացման մասին։
Փանջշիրի մնացած շրջաններում դիմակայության ուժերը հեռացել են լեռները։

Aamaj News-ն իր հերթին հայտնում է, որ թալիբները Փանջշիրում սպանել են Աֆղանստանի նախկին առաջին փոխնախագահ Ամրուլլա Սալեհի եղբորը՝ Ռուհոլլա Ազիզիին։ Ազիզին փորձել է Փանջշիրից ուղևորվել Քաբուլ։ Նրան ձերբակալել և գնդակահարել են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում