Տոկիոյում անցկացրել են թռչող ավտոմեքենայի առաջին փորձնական թռիչքը

Տոկիոյում անցկացրել են թռչող ավտոմեքենայի առաջին փորձնական թռիչքը

Տոկիոյում տեղի է ունեցել ճապոնական SkyDrive Inc. ստարտափի կողմից մշակված թռչող ավտոմեքենայի առաջին փորձնական թռիչքը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով մշակող ընկերությանը։

Ցուցադրական թռիչքի ընթացքում սարքը Տոկիոյի ծոցի օդային տարածքում հաղթահարել է մոտ 150 մետր հեռավորություն և օդում մնացել 3,5 րոպե։

SD-05 թռչող ավտոմեքենան համալրված է կուտակիչներով և 12 ռոտորային շարժիչներով, որոնց թիակները նման են քվադրոկոպտերի պտուտակների։ Այն նախատեսված է երեք ուղևորի համար և կարող է անցնել 15-ից 40 կիլոմետր հեռավորություն։

Իր չափերի շնորհիվ SD-05-ը կարող է վայրէջք կատարել այնպիսի վայրերում, որտեղ ուղղաթիռը չի կարող։ SkyDrive-ի գլխավոր տնօրեն Տոմոհիրո Ֆուկուձավայի խոսքով՝ ապագայում թռիչքի արժեքը կարող է մոտավորապես կրկնակի բարձր լինել, քան տաքսի ծառայությանը, սակայն ճանապարհի տևողությունը՝ չորսից հինգ անգամ կարճ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում