Omicron-ը կարծես թե դուրս է գալիս վերահսկողությունից

Omicron-ը կարծես թե դուրս է գալիս վերահսկողությունից

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկու-երեք օրը մեկ հայտարարում  է Omicron շտամով վարակվածների թվի կրկնապատկման մասին, և նման իրավիճակում  խուսափել բարձր մահացությունից հնարավոր չի լինի։ գրում է Коммерсант-ը։

Բացի դրանից, ԱՀԿ-ն նշում է, որ նոր շտամի տարածման բարձր տեմպերը կարող են հանգեցնել հոսպիտալացումների թվի ավելացման և ազգային առողջապահական համակարգերի անկառավարելիության։ Մեծ Բրիտանիայում Omicron-ով վարակված առաջին մարդը մահացել է անցյալ շաբաթ, իսկ դեպքերի թիվը կրկնապատկվում է երկու օրը մեկ։

The Hill հրատարակությունը, հղում անելով Հոնկոնգի համալսարանի ուսումնասիրությանը, գրում է, որ Omicron-ն ունակ է մարդուն վարակել 70 անգամ ավելի արագ, քան COVID-19-ի նախորդ տեսակները։ Հետազոտության ընթացքում գիտնականները փորձարկել են Omicron-ի շտամի ազդեցությունը մարդու թոքերի հյուսվածքների վրա: Հնարավոր է եղել պարզել, որ վարակվելուց 24 ժամ անց Omicron-ի վիրուսային մասնիկները ախտահարված հյուսվածքներում վերարտադրվել են 70 անգամ ավելի արագ, քան դելտա շտամի մասնիկները և վիրուսի այլ տարբերակները:

 

Հետազոտության հեղինակներից մեկը՝ դոկտոր Չեն Ժիվեյը, պարզաբանել է, որ վիրուսի գենոմի վերարտադրությունը միակ գործոնը չէ, որը որոշում է վիրուսի վարակվելու ունակությունը։ Նա նշել է , որ հիվանդության ընթացքի ծանրությունը կախված է ոչ միայն վիրուսի վարակիչ լինելուց, այլև մարդու իմունիտետից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում