5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Տայվանի ափերի մոտ

5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Տայվանի ափերի մոտ

Հուլիսի 14-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Տայվանի արեւելյան մասում, որտեղ բարձր սեյսմիկ ակտիվություն Է նշվել: Ներկայումս տարածաշրջանում շարունակվում են տարբեր ուժգնության մնացորդային ստորգետնյա ցնցումները, հաղորդել Է այդ կղզու Կենտրոնական օդերեւութաբանական վարչությունը:

Վարչության տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Հուալյան քաղաքից 5,1 կիլոմետր հեռավորությամբ ափային գծի վրա, իսկ օջախն ընկած Է եղել 5,9 կիլոմետր խորությունում: Երեք ժամի ընթացքում շրջանում գրանցվել են եւս 24 ստորգետնյա ցնցումներ՝ 3,0-ից մինչեւ 5,0 մագնիտուդով: Գետնի տատանումներ են զգացվել Հուալյանի, Իլանի, Նանտոուի գավառներում եւ մի ամբողջ շարք քաղաքներում:

Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ այս ժամին չեն ստացվել: 23 միլիոնից ավելի բնակչությամբ Տայվանը գտնվում Է Խաղաղ օվկիանոսում՝ «ֆիլիպինյան» եւ «եվրասիական» երկու տեկտոնական սալերի՝կցվանքում: Կղզու արեւելյան մասը համարվում Է առավել վտանգավոր սեյսմիկ գոտիներնց մեկն Ասիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում