Ոստիկանությունը հորդորում է պահպանել հասարակական կարգը, չտրվել սադրանքների

Ոստիկանությունը հորդորում է պահպանել հասարակական կարգը, չտրվել սադրանքների

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել հորդորելով պահպանել հասարակական կարգը: Ներկայացնում է ՀՀ ոստիկանության հայտարարությունը. 

«ՀՀ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը՝ իր գործառույթներին համապատասխան:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների»:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: ՀՀ վարչապետը հայտարարել է, որ տեղի ունեցողը համարում է ռազմական հեղաշրջման փորձ՝ իր կողմնակիցներին կոչ անելով հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում: ՀՀ վարչապետը ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում հանդես կգա ելույթով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում