ՊԵԿ նախագահը Մոսկվայում մասնակցում է «Հարկային էկոհամակարգ. մարդիկ և տեխնոլոգիաներ» միջազգային համաժողովին
Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են՝ նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 27-28-ը Մոսկվայում մասնակցում է «Հարկային էկոհամակարգ. մարդիկ և տեխնոլոգիաներ» խորագրով միջազգային համաժողովին:
Երկօրյա համաժողովը համատեղ կազմակերպվել է ՌԴ դաշնային հարկային ծառայության և ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի կողմից: Համաժողովը նվիրված է հարկային վարչարարության վերափոխման ոլորտում առաջավոր փորձի ու նորարարությունների փոխանակմանը, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության հարկման ու թվայնացման հեռանկարներին:
Միջազգային համաժողովում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Անդրսահմանային առևտրի թվայնացում. խոչընդոտները և հեռանկարները» պանելային քննարկման շրջանակում ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի գործիքակազմը և թվայնացված համակարգերի ձեռքբերումները հարկային վարչարարության ոլորտում: ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև ՌԴ Դաշնային հարկային ծառայության հետ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման պիլոտային ծրագրի հաջողությամբ իրականացված գործընթացին:
Համաժողովին մասնակցում են ԱՊՀ, ԵԱՏՄ, ԲՌՀՉՀ (BRICS) մասնակից պետությունների, հարկային ծառայությունների ղեկավարներ, Ռուսաստանի Դաշնության կառավարության անդամներ և գործադիր իշխանության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և գիտական հանրության ներկայացուցիչներ:
Կարծիքներ