Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են
Տարածվել են լուրեր, թե Բաղանիս-Ոսկեպար հատվածում հայկական կողմն Ադրբեջանին ճանապարհ է տալիս:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս լուրերն ապատեղեկատվություն են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 22-ին Տավուշում կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ բնակիչներից ոմանք փորձ էին գնալ դեպի Ադրբեջանի հետ սահմանի ականապատված դաշտեր։
Այդ ամենի հետևանքով, բնակչության անվտանգությունից ելնելով, այսօր ուժայինները Տավուշում փակել են մի շարք ճանապարհները:
Կարծիքներ