Հրազդանի կիրճում 3500 քմ տարածք կբարեկարգվի «Ստորակետ»-ի նախագծի համաձայն. լուսանկարներ

Հրազդանի կիրճում 3500 քմ տարածք կբարեկարգվի «Ստորակետ»-ի նախագծի համաձայն. լուսանկարներ

Երկար սպաված։ Հաստատված է։ Հրազդանի կիրճում 3500 քմ տարածք կբարեկարգվի «Ստորակետ»-ի նախագծի համաձայն։ Երեկ նիստում ՀՀ կառավարությունը այս նպատակով հատկացրեց 172,000,000 դրամ։ Տարածքը գտնվում է Կիրճի մուտքից մոտավորապես 5.5 կմ հեռավորության վրա։ Շինարարության մեկնարկը նախատեսված է առաջիկա օրերին։

Շուտով կհաստատվեն նաև անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները, որոնք ամբողջ Հրազդանի կիրճը կդարձնեն հատուկ պահպանվող հանրային տարածք։

Հովսեփ Պատվականյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում