Բաքվում պահվող հայ գերիներն անմիջապես պետք է վերադարձվեն, դա բխում է համաձայնագրից. Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի պնդմամբ՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն անմիջապես պետք է վերադարձվեն:
Այդ մասին նա հայտարարել է ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով դիտարկմանը, թե խաղաղություն հաստատելու համար կետերից մեկը պետք է լինի գերիների վերադարձը:
«Պատկերացրեք՝ ունենք խաղաղության համաձայնագիր. դա նշանակում է, որ բոլոր հարցերը կամ խնդիրները, որոնք խաղաղության բանակցությունների ժամանակ բարձրացված են եղել, լուծված են:
Այսինքն՝ դա բխում է հենց համաձայնագրից, որը նշանակում է՝ բոլոր գերիներն անմիջապես պետք է ազատ արձակվեն ու տուն վերադարձվեն»,- նշել է նա:
Կարծիքներ