Վանեցյանը հրաժարվել է իրավապահներին բացատրություն տալ իր ասածի մասին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Շաբաթներ առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հարցազրույց էր տվել այն մասին, թե իբր իր օրոք հայտնաբերվել ու արտերկրից Հայաստան էր բերվել հայտնի (Վանեցյան-Խաչատրյան հեռախոսազանգերի) գաղտնալսման կազմակերպիչը, բայց հետո ապօրինի միջամտությամբ ազատ էր արձակվել:
Բնականաբար, իրավապահներին խնդրել էինք՝ քննել այդ դեպքը և պարզել քրեական գործին, Վանեցյանի ասած, ապօրինի միջամտության հանգամանքները:
Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեից ստացա գրություն, որից իմանում ենք, որ Վանեցյանը հրաժարվել է իրավապահներին բացատրություն տալ իր ասածի մասին:
Եզրահանգումները թողնում եմ ընթերցողին»:
Կարծիքներ