ՌԴ գերագույն դատարանի նախագահն ընդունել է ՀՀ ԲԴԽ պատվիրակությանը

ՌԴ գերագույն դատարանի նախագահն ընդունել է ՀՀ ԲԴԽ պատվիրակությանը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում : Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությանը մարտի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը:

Երկու երկրների դատական իշխանությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի դատական համակարգերի արդյունավետ փոխգործակցության և զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Կողմերի ներկայացուցիչները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

Հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում