Մյանմայում բոլոր բանկերը ժամանակավորապես փակվում են. Reuters

Մյանմայում բոլոր բանկերը ժամանակավորապես փակվում են. Reuters

Մյանմայի Բանկերի ասոցիացիան հայտարարել Է երկրի բոլոր բանկերը ժամանակավորապես փակվելու մասին՝ քաղաքական իրադրության ֆոնին վատ ինտերնետ-միացման պատճառով: Փետրվարի 1-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ասոցիացիայի հայտարարությունը: Գործակալության տվյալների համաձայն՝ բանկերը գործունեության ժամանակավոր դադարեցման համար թույլտվություն կխնդրեն Կենտրոնական բանկից եւ կհայտնեն, թե իրենց աշխատանքը երբ կվերսկսվի:

Փետրվարի 1-ին Մյանմայի «Մյավադդի» բանակային հեռուստատեսային ցանցը հայտնել Է, որ երկրի զինվորականները հայտարարել են մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն սահմանելու մասին: Նրանք տեղեկացրել են, որ արտակարգ դրության ռեժիմի հայտարարումը ստորագրել Է փոխնախագահ Մյին Սվեն: Զինվորականները նրան հայտարարել են նախագահի պաշտոնակատար: Միեւնույն ժամանակ, ինչպես ասված Է հաղորդագրության մեջ, երկրում իշխանությունը հանձնվել Է զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աուն Խլաինի ձեռքը: Reuters գործակալության տեղեկություններով՝ զինվորականները բացատրել են, որ արտակարգ դրություն սահմանելու որոշումն ընդունվել Է, նրանց կարծիքով, հենց նոր կայացած խորհրդարանական ընտրությոններում տեղ գտած նենգափոխումների պատճառով: Այնտեղ հաղթել Է կառավարող Հանուն ժողովրդավարության ազգային լիգան, իսկ զինվորական հրամանատարության կողմնակիցներն Էական պարտություն են կրել:

Փետրվարի 1-ին սպասվում Էր երկրի կառավարություն կազմելու գործընթացի սկիզբը ընտրությունների արդյունքների հիման վրա: Ավելի վաղ Reuters եւ Agence France Press գործակալությունները, վկայակոչելով Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի մամուլի քարտուղար Մյո Նյինտին, հայտնել են, որ երկուշաբթի առավոտյան ձերբակալվել են երկրի նախագահ Վին Մյինը եւ Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի առաջնորդ, խաղաղության Նբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին, որն զբաղեցնում Է հանրապետության պետական խորհրդականի եւ արտգործնախարարության ղեկավարի պաշտոնները: Նա համարվում Էր երկրի փաստական ղեկավարը: Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի մամուլի քատուղարը հայտնել Է, որ կուսակցության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների նույնպես «բռնել են», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում