Բայդենը Չինաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները որակել է «մրցակցություն»
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, թե մտադիր Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ ապագա բանակցություններում պարզաբանել, որ Վաշինգտոնը Պեկինի հետ մրցակցում Է, այլ ոչ թե ցանկանում Է հակամարտություն բորբոքել:
«Նրա (Սի Ծինպինի) հետ վիրտուալ ձեւաչափով ապագա բանակցությունների վերաբերմամբ, որոնց ստույգ ամսաթիվը դեռ չի որոշվել, ցանկանում եմ, որպեսզի թյուրըմբռնում չլինի, ասել, որ դա մրցակցություն Է, այլ ոչ թե հակամարտություն»,-Բայդենը հայտնել Է մամուլի ասուլիսում:
Նա նշել Է, որ արդեն երկար ժամանակ Է՝ շփում Է Սի Ծինպինի հետ, այդ թվում՝ երբ զբաղեցնում Էր ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը: Նախագահի խոսքով՝ ինքը Սի Ծինպինին հայտարարել Է Վաշինգտոնի ցանկության մասին, որպեսզի Պեկինը «խաղա ըստ կանոնների»:
Այդ համատեքստում Բայդենը հիշատակել Է գործելակերպի նորմերն օդային եւ ծովային տարածություններում, կիբեռտարածության անվտանգության վրա աշխատելու անհրաժեշտության մասին: Անհրաժեշտ Է, որպեսզի ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն խուսափեն «չկանխամտածված» հակամարտությունից, ամփոփել Է Բայդենը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ