Հյուսիսկորեացի պաշտոնյան բանակցությունների դահլիճից դուրս է հրավիրել Ռուսաստանի պատվիրակության անդամներին

Հյուսիսկորեացի պաշտոնյան բանակցությունների դահլիճից դուրս է հրավիրել Ռուսաստանի պատվիրակության անդամներին

Փհենյանում ԿԺԴՀ և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպումից առաջ հյուսիսկորեացի պաշտոնյան արարողակարգը խախտելու համար նիստերի դահլիճից դուրս է հրավիրել Ռուսաստանի երկու փոխվարչապետներին և երեք նախարարների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Lenta.ru-ն:

Կորեացուն վրդովեցրել է այն հանգամանքը, որ ռուսական պատվիրակության անդամները, այդ թվում՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը, փոխվարչապետ Վիտալի Սավելևը և «Ռոսկոսմոս» կորպորացիայի ղեկավար Յուրի Բորիսովը դահլիճ են մտել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինից առաջ: Նա այդ քայլին է դիմել, երբ ռուսական պատվիրակության անդամները սկսել են տեղավորվել բանակցությունների սեղանի շուրջ: Հյուրերի տարակուսած հարցին նա պատասխանել է, որ ըստ արարողակարգի առաջինը դահլիճ պետք է մտնի երկրի ղեկավարը: Նշվում է, որ միջադեպը չի ստվերել ավելի ուշ մեկնարկած ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ընթացքում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում