Շվեդիայի ԱԳ նախարարը դաշինքի ԱԳ նախարարների հանդիպմանը ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցություններում բեկման հույս չունի
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմը Բրյուսելում շվեդական ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը առաջընթաց չի ակնկալում Հյուսիսատլանտյան դաշինքին իր երկրի անդամակցության հարցում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը:
«Ես այդ հանդիպմանը որևէ խոշոր, դրամատիկ բեկման ակնկալիք չունեմ, բայց դա լավ հնարավորություն է ապագայի հարցերը քննարկելու համար»,-ԱԳ նախարարի խոսքը մեջբերում Է SVT հեռուստաալիքը: Քաղաքական գործիչը հավելել է, որ հանդիպումը դիտարկում է որպես այդ թեմայի հետագա քննարկման հնարավորություն:
Կարծիքներ