Իսրայելը մտադիր է տնտեսական գործունեությունն ամբողջությամբ վերականգնել ապրիլի սկզբին
Իսրայելը մտադիր է իր տնտեսական գործունեությունը վերականգնել ապրիլի 5-ին, հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է MidEast Today-ը:
Նրա խոսքով՝ այս որոշումն ընդունվել է երկրի ամբողջ համապատասխան բնակչության պատվաստումից հետո:
Հիմա պատվաստանյութեր արտադրող Pfizer-ի եւ Moderna-ի հետ բանակցություններ են վարվում երկրում պատվաստանյութերի արտադրության հզորություններ թողարկելու շուրջ, ասել է Նեթանյահուն:
Կարծիքներ