Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, առողջացել է 188 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, առողջացել է 188 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, առողջացել է 188 քաղաքացի, մահացել՝ 4-ը: Մեկ օրում կատարվել է 2993 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 713194-ի: 

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170945 դեպք, որոնցից 162517-ն` առողջացած, 3175-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4445 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել  այլ հիվանդության պատճառով: Այլ պատճառներով մահերի ընդհանուր թիվը 808 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում