Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը դուրս չեկավ կիսաեզրափակիչ

Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը դուրս չեկավ կիսաեզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի գոտեմարտում հայ ըմբիշ Կարեն Ասլանյանի մրցակիցը Եգիպտոսի ներկայացուցիչ, Աֆրիկայի եռակի չեմպիոն Մոհամադ Էլսայեդին էր, որին Ասլանյանը պարտվեց։

Առաջին մրցափուլում Էլսայեդին հաղթեց 7։2 հաշվով, իսկ երկրորդ մրցափուլում Ասլանյանը հաղթեց 5։0 հաշվով, սակայն հայ ըմբիշը զգուշացում ուներ։

Ասլանյանը կարող է շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար, եթե Էլսայդեդին դուրս գա եզրափակիչ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Օլիմպիական խաղերի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին կպայքարի ոսկե մեդալի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում