Հայիթիի իշխանություններն իրադրության կայունացմանն աջակցելու խնդրանքով դիմել են ՄԱԿ-ին
Հայիթիի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ին՝ երկրում նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո իրադրության կայունացման համար զորք ուղարկելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Համապատասխան նամակը հուլիսի 7-ին համաշխարհային կազմակերպություն է ուղարկել երկրի վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը։
Հայիթիի իշխանությունները խնդրել են ՄԱԿ-ին աջակցել ոստիկանության ջանքերին՝ ուղղված հանրապետության ողջ տարածքում անվտանգության ու հասարակական կարգի վերականգնմանը։ Reuters-ը նշում է, որ խաղաղապահ ուժերի ուղարկմանը պետք է հավանություն տա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայիթիի իշխանությունները մոտ 500 զինծառայողների տեղակայման հարցով դիմել էին ԱՄՆ-ին, սակայն ամերիկյան վարչակազմը դեռևս մտադիր չէ ռազմական օգնություն տրամադրել Հայիթիին։
Կարծիքներ