ԱՄՆ-ն արագացնում է ուկրաինացի զինվորականների ուսուցումը արևմտյան զենքի կիրառման հարցում
ԱՄՆ իշխանությունները մեծացնում են ուկրաինացի զինվորականներին արևմտյան զենքի, այդ թվում՝ հաուբիցների և հարձակողական անօդաչու թռչող սարքերի կիրառման ուսուցման տեմպերը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ամերիկյան The Hill թերթը։
Ինչպես նշվում է Պենտագոնի ներկայացուցիչներին հղումով նյութում, հարյուրավոր ուկրաինացի զինվորներ ներկայումս Եվրոպայում վերապատրաստվում են հաուբիցների, անօդաչու սարքերի և ռադարների օգտագործման համար։ Ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ, «ամերիկյան զինվորականներն ուժեղացնում են ուկրաինական ուժերին զենքի կիրառման համար ուսուցման տեմպերը»։
Պարբերականի տվյալներով՝ «մինչ օրս ավելի քան 220 ուկրաինացի վերապատրաստվել է ամերիկյան հրետանային կայանքների, մասնավորապես M777 հաուբիցների օգտագործման վերաբերյալ»։ Ինչպես նշված է նյութում, «կիրակի օրը ևս 20 ուկրաինացի զինվորներ ավարտել են «Phoenix Ghost» նորագույն անօդաչու թռչող սարքի օգտագործման մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացը, 121 այդպիսի սարք է ուղարկվել Ուկրաինա»: Պենտագոնի ներկայացուցիչը հավելել է, որ ավելի քան 50 ուկրաինացիներ նույնպես այս շաբաթ կսկսեն մարզվել։
Ինչպես նշվում է նյութում, ամերիկյան կողմն ակնկալում է, որ ուկրաինացիները, ովքեր վերապատրաստվել են երկիր վերադառնալուց հետո, իրենց հմտությունները կփոխանցեն այլ զինվորականների։
Կարծիքներ