Սա արդեն կայացած ինստիտուցիոնալ համակարգ է, որը գոնե ֆինանսապես ամոքում է մեր հերոսների ընտանիքներին հասցված խորը վերքը․ Վարուժան Ավետիքյան
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեկ մենք ցավոք սրտի ունեցանք չորս զոհ: Չորս պայծառ հերոսների կորուստ, որոնք հայրենիքի սահմանների պաշտպանության համար վճարեցին ամենաբարձր գինը. զոհեցին իրենց կյանքը: Անկեղծ ասած միակ մխիթարանքը, որն ունեմ այս պահին այն է, որ մենք 2016 թվականին ունեցանք հեռատեսություն ու ստեղծեցինք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (www.1000plus.am):
Սա արդեն կայացած ինստիտուցիոնալ համակարգ է, որը գոնե ֆինանսապես ամոքում է մեր հերոսների ընտանիքներին հասցված խորը վերքը: Հիմնադրամը միակ հուսալի ֆինանսական կապուղին է մեր ազգի ու հերոսներ ծնած ու մեծացրած ընտանիքների միջև:
Մենք անխոնջ շարունակում ենք մեր գործը»:
Կարծիքներ