Աշխարհում կորոնավիրուսի տարածման նոր ռեկոդրներ: ԱՄՆ-ն ու Բրազիլիան առաջատարներն են վարակվածների թվով
Նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման իրավիճակը շարունակում է վատթարանալ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի երկրներում. մեկ օրում նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվել Մեքսիկայում, Արգենտինայում եւ Կոլումբիայում, ախտահարվածների թվի աճի տեմպերը շատ բարձր մակարդակում են մնում ԱՄՆ-ում եւ Բրազիլիայում:
Հուլիսի 10-ին ախտահարվածների թվի օրական աճի հերթական ռեկորդի մասին է հայտնել Հնդկաստանի առողջապահության նախարարությունը. երկիրը կորոնավիրուսի գլխավոր օջախն է Հարավային Ասիայում: Իրանը նորացրել է մեկ օրում մահացության առավելագույն ցուցանիշը: Ընդհանուր առմամբ աշխարհում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, աճել է 205 հազարով, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշներից մեկը համավարկի ընթացքում: Ընդամենը մոլորակի վրա կորոնավիրուս է հայտնաբերվել 12.2 միլիոն մարդու մոտ, շուրջ 555 հազարը մահացել է վարակի պատճառով:
Շատ բարձր մակարդակում է շարունակում մնալ հիվանդացությունն ԱՄՆ-ում: ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկներով՝ վերջին օրը երկրում հայտնաբերվել է վարակման 58.6 հազար նոր դեպք, ինչը սոսկ փոքր-ինչ է զիջում նախօրյակին գրանցված 60 հազար ռեկորդաին ցուցանիշին: Մեկ օրում մահացել է 8020 կորոնավիրուսով հիվանդ: ԱՄՆ-ն աշխարհում առաջատարն է ախտահարվածների (ավելի քան 3.05 միլիոն մարդ) եւ կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների քանակով (ավելի քան 132 հազար): Երկու ցուցանիշներով երկրորդ տեղը զբաղեցնում է Բրազիլիան: Անցած օրը, երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում հայտնաբերվել է վարակման ավելի քան 42.6 հազար նոր դեպք, համավարակի ընթացքում ախտահարվածների ընդհանուր քանակը գերազանցել է 1.75 միլիոնը, մահացու վախճանների թիվը մեկ օրում ավելացել է 1220-ով եւ գերազանցել 69.1 հազարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ