30-ամյա Նարեկ Սարդարյանը որոնվում է որպես անհետ կորած
Նորվեգիայի կառավարությունը հաստատել է նոր հանձնարարականներ, որոնց համաձայն, Եվրոպայի մի շարք երկրներից, բացառությամբ Պորտուգալիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի եւ մի քանի այլ երկրների, թագավորություն ժամանողները պարտավորված չեն լինի կարանտին անցնել: Այդ մասին հաղորդում է VG պարբերականը:
«Հուլիսի 15-ից վերստին կարելի կլինի ճանապարհորդել եվրոպական առանձին երկրներ, որոնք կորոնավիրուսի տեսակետից համեմատաբար ավելի բարեհաջող իրավիճակում են՝ առանց վերադառնալուց հետո ինքնամեկուսացման, իսկ այդ երկրներից զբոսաշրջիկները կկարողանան նաեւ ժամանել Նորվեգիա եւ չպահպանել կարանտինը»,- հաղորդում է պարբերականը:
Այդ երկրների ցուցակի մեջ տեղ են գտել Շենգենյան համաձայնագրի եւ Եվրոգոտու գրեթե բոլոր պետությունները, բացառությամբ Պորտուգալիայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Ռումինիայի եւ Լյուքսեմբուրգի:
Բացի այդ, «բաց են» Շվեդիայի երեք տարածքներ, բայց ոչ ամբողջ երկիրը: Նշվում է, որ երկրների ցուցակը վերանայվելու է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ