ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ տնտեսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում ասել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Կիևին լրացուցիչ տնտեսական օգնություն տրամադրելու հարցը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Ինչպես հետևում է փաստաթղթից, Բայդենը հաստատել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ու գործընկերների պատրաստակամությունը՝ վճռական պատասխան տալու Ուկրաինա Ռուսաստանի հետագա ներխուժման դեպքում։ «Նախագահ Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները ավելի քան կես միլիարդ դոլար է տրամադրել Ուկրաինային զարգացման և հումանիտար օգնության համար անցած տարվա ընթացքում և քննարկում է լրացուցիչ մակրոտնտեսական աջակցություն՝ օգնելու Ուկրաինայի տնտեսությանը ռուսական աճի ճնշման ներքո», - ասվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ