Արցախի սահմանամերձ Ճանկաթաղ գյուղի դպրոցականներին անհրաժեշտ են գրքեր․ Սամվել Մովսիսյան
«Առաջնորդության դպրոցի» հիմնադիր Սամվել Մովսիսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«ԽՆԴՐԱՆՔ․ գրքեր Արցախի Ճանկաթաղ գյուղի դպրոցականների համար
Հարգելի բարեկամներ,
Արցախի սահմանամերձ Ճանկաթաղ գյուղի դպրոցականների ավելի համապարփակ զարգացման համար անհրաժեշտ են գրքեր (հատկապես գեղարվեստական)։
Ձեր կողմից անգամ մեկ ոգեշնչող և երևակայությունը զարգացնող (օր․՝ գիտաֆանտաստիկ) գրքի նվիրատվությամբ դուք կարող եք օգնել Արցախի ապագա նորարարներին տեսնել, ձգտել, և կառուցել ավելի լավ ապագա։
Խնդրում ենք օգնել։
Ձեր կողմից նվիրաբերվող գիրքը/գրքերը խնդրում ենք փոխանցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի ընդունարանի (reception) միջոցով՝ նախաձեռնության կազմակերպիչ Սամվել Մովսիսյանին։
Հ․Գ․ Կից նկարում երևում են ընդամենը 500 մետր հեռավորության վրա գտնվող թշնամական դիրքերը, որոնց ուղիղ նշանառության տակ է նաև գյուղի դպրոցը»։
Կարծիքներ