Ռուսաստանի չեմպիոնին արգելել են մասնակցել առաջիկա ռալի մարաթոնին
Ռուսաստանի չեմպիոնը Սերգեյ Կարյակինը բաց կթողնի «Դակարը» հատուկ գործողությունը դատապարտելու պահանջի պատճառով։
«Դակար 2017»-ի հաղթող Սերգեյ Կարյակինը Match TV-ին ասել է, որ բաց կթողնի առաջիկա ռալի մարաթոնը՝ Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) պահանջի պատճառով՝ դատապարտելու Ուկրաինայում հատուկ գործողությունը։
«Ես կարոտում եմ Դակարը: Ինը տարի անընդմեջ մասնակցում էի մրցավազքին, բայց այժմ` ոչ: Դժվար է, իհարկե։ FIA-ն անտեսում է իմ նամակը, և ես չեմ պատրաստվում ստորագրել մասնակցության թերթիկը։ Իհարկե, սա բարդ որոշում է։ Բայց այդպիսին է իրականությունը, որում մենք ապրում ենք»,- ինչպես փոխանցում է «Արմսպորտը»՝ ասել է Կարյակինը։
Կարծիքներ