ԱԳ փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները. Աննա Նաղդալյան
ՀՀ Արտաքին գործերի փոխնախարարները շարունակում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ արձագանքելով տեղեկություններին, համաձայն որոնց ԱԳ բոլոր փոխնախարարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել:
Նոյեմբերի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նոյեմբերի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել է նաև ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նորայր Շողիկյան
Կարծիքներ