Շարքից դուրս են բերվել Վասիլկովոյի ռազմական օդանավակայանը և Ուկրաինայի ԶՈՒ ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոնը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի երկու ռազմական օբյեկտներին բարձր ճշգրտության զինատեսակներով հարվածների մասին:
Վասիլկովոյի ռազմական օդանավակայանը և Ուկրաինայի Զինված ուժերի ռադիո և էլեկտրոնային հետախուզության գլխավոր կենտրոնը շարքից դուրս են բերվել բարձր ճշգրտության զենքերի հարվածից։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ընդհանուր առմամբ գործողության ընթացքում շարքից դուրս է բերվել Ուկրաինայի 3491 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտ. ոչնչացվել է 123 անօդաչու թռչող սարք, 1127 տանկ և այլ զրահատեխնիկա, 115 բազմակի հրթիռային կայանք, 423 դաշտային հրետանային և ականանետ, 934 միավոր հատուկ ռազմական մեքենա» - ասել է Կոնաշենկովը։
Կարծիքներ