Բեյրութի նավահանգստում պայթյունի գործով քննիչը մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետի եւ երեք նախարարների դեմ

Բեյրութի նավահանգստում պայթյունի գործով քննիչը մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետի եւ երեք նախարարների դեմ

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով քննիչը պաշտոնաթող վարչապետ Հասան Դիաբին եւ երեք նախկին նախարարներին մեղադրել է անփութության մեջ, հայտնում է AFP-ն:

Նրանք առաջին քաղաքական գործիչներն են, ում դեմ մեղադրանք է առաջադրվել ավերիչ պայթյունի գործով, որի հետեւանքով ավելի քան 200 մարդ էր զոհվել:

Հետաքննությունը հաստատել էր, որ կասկածյալները մի քանի գրավոր ծանուցում են ստացել` նախազգուշացումով չհետաձգել ամոնիումի նիտրատի թափոնների վերացումը», ինչն էլ, ըստ իշխանությունների, պայթյունի պատճառն է եղել: «Նրանք նաեւ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկել` ավերիչ պայթյունից խուսափելու համար»,- հավելել է աղբյուրը:

Մեղադրվող այլ պաշտոնյաների թվում են ֆինանսների նախկին նախարար Ալի Հասան Հալիլը, հասարակական աշխատանքների նախարար Յուսեֆ Ֆենիանոսը եւ տրանսպորտի նախարար Ղազի Զայթերը:

Այս պահի դրությամբ հետաքննության արդյունքում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում` նավահանգստի եւ մաքսային ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում