«Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել է կասկածելի պարունակությամբ փաթեթ

«Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել է կասկածելի պարունակությամբ փաթեթ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահը, հերթական շրջայց կատարելիս, դատապարտյալների համար նախատեսված մարզադաշտի խոտածածկին հայտնաբերել է կասկածելի փաթեթ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։

Փաթեթում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 18․01 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև 5․84 գրամ սպիտակ և 3․81 գրամ շոկոլադին նմանվող փոշեզանգվածներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում