Եվրո-2020-ի գլխավոր ֆավորիտը մնում է Ֆրանսիայի հավաքականը
Եվրո-2020-ի խմբային փուլի ավարտից հետո բուքմեյքերական գրասենյակները թարմացրել են չեմպիոնության համար սահմանված գործակիցները:
Գլխավոր ֆավորիտն աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն է, որի չեմպիոնությունը միջինը գնահատվում է 4.80 գործակցով: Երկրորդը Իտալիայի հավաքականի չեմպիոնությունն է՝ 6.80 գործակցով, իսկ եռյակը եզրափակում են անգլիացիները՝ չեմպիոնության 7.50 գործակցով:
Այնուհետև գալիս են Գերմանիան (8.00), Իսպանիան (8.50) ու Բելգիան (9.00): Եվրոպայի չեմպիոնի կոչումը պաշտպանող Պորտուգալիայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 10.00 է:
Կարծիքներ