Արթուր Բազեյանը՝ բռնցքամարտի Մ22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Իտալիայի Ռոզետո դելի Աբրուցի քաղաքում ընթանում են բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչները, որտեղ Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ։
Ոսկե մեդալի համար պայքարում 56 կգ քաշային Արթուր Բազեյանը մրցեց իռլանդացի Ադամ Բրաիան Հեսսիոնի հետ:
Եզրափակչի ճանապարհին իր բոլոր մրցակիցներին հաղթելով՝ Բազեյանը պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց՝ չեմպիոնի կոչման համար պայքարում հաղթելով նոկաուտով։
2-րդ ռաունդում հայ մարզիկի ուժգին հարվածներից հետո մրցավարը երկու անգամ դադարեցրեց մենամարտն ու հաշիվ բացեց, ու եթե առաջին դեպքում իռլանդացի մրցակիցը կարողացավ շարունակել պայքարը, ապա երկրորդ դեպքում մրցավարը դադարեցրեց մենամարտը։
Սա այս մրցաշրջանում հայկական բռնցքամարտի առաջին չեմպիոնական տիտղոսն էր հեղինակավոր մրցաշարերում։
Կարծիքներ