Ավստրիայի կանցլերը Պուտինի հետ բանակցությունները «կոշտ» է որակել
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ բանակցությունները եղել են բաց և ուղիղ, սակայն՝ կոշտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշվում է ԶԼՄ-ների համար հայտարարության մեջ, որը մեջբերում է Kurier-ը:
Կանցլերը շեշտել է, որ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում հասկացրել է՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան և առավել կխստանան: Նա շեշտել է, որ հանդիպումը բարեկամական չի եղել: Նահամմերն ասել է, որ ցանկացել է Պուտինի հետ քննարկել հումանիտար հարցեր:
Կարծիքներ