Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների, ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Ացելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նախատեսված են ՄԽ համանախագահների հանդիպումները ՀՀ արտաքին գործերի նախարարի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք ժամանել են երեկ: Բացակայում է Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում